Հայ | Eng | Rus
( 31/08/10 [17:35] ) Հերթական սադրանք

     Այսօր` օգոստոսի 31-ի լուսաբացին, մոտովորապես ժամը 6:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան ուղղությամբ (Վերին Չայլու գյուղի շրջանում) տեղակայված հայկական դիրքերից մեկի վրա հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն գործողության փորձ: Հայ դիրքապահները, ժամանակին հավաստանշելով  թշնամու հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը, առանց վարանելու դիմել են համապատասխան քայլերի և հակառակորդին պատճառելով կորուստներ հետ շպրտել իր ելման դիրքերը: Ծավալված մերձամարտի ընթացքում հրազենային վիրավորում է ստացել նաև ՊԲ շարքային  զինծառայող, 1991թ. ծնված Ռուդիկ Թովմասի Մանասերյանը:
     Միջադեպի վերաբերյալ տարվում է  հետաքննություն: Մանրամասները ճշտվում են:

 

 

 

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին