2012թ. բանակային տարվա ձմեռային ուսումնաշրջանը ՊԲ վարչությունում մեկնարկեց "տագնապ" ազդականչով: Համաձայն մարտական պատրաստականության բերման պլանի, բանակի շտաբի ողջ անձնակազմը նախանշված ժամանակահատվածում անցավ պաշտոնական պարտականությունների կատարմանը: Ծավալված ղեկավարման կետերում իրականացվեցին ուսումնական մարզումներ, որոնց նպատակն էր մեկ անգամ ևս ստուգել շտաբի բաժինների և ծառայությունների պատրաստվածության վիճակը մարտական պատրաստականության բերման ընթացքում, ինչպես նաև պարզորոշել...