Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների զինված ուժերի փոխհամագործակցության ծրագրի շրջանակում օրերս Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ եղավ բանակային մի շարք ստորաբաժանումներում և նրանց պաշտպանական հատվածներում, զրուցեց անձնակազմի հետ, ծանոթացավ ինչպես մշտական տեղակայման վայրերում, այնպես էլ մարտական դիրքերում տիրող վիճակին: Զորամասերից մեկի շարահրապարակում զինանձնակազմի հետ ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարն անդրադառնալով արդի ռազմաքաղաքական զարգացումների...