ԼՂՀ ՊԲ մարտական ուղու պատմության համառոտ ուղեցույց
Ղ Ա Ր Ա Բ Ա Ղ Յ Ա Ն Պ Ա Տ Ե Ր Ա Զ Մ
(ԼՂՀ ՊԲ մարտական ուղու պատմության համառոտ ուղեցույց)
<<Ցնցումները ժողովուրդների կյանքում փրկության լծակներ են եւ անբարոյական ու կորած է մի ժողովուրդ, որ հանուն իր գոյության անընդունակ է խոր ցնցումների: Հոգեկան ցնցումների ընդունակ ժողովուրդները միայն կարող են վերանորոգվել…>> Գարեգին Նժդեհ
ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ
Լեռնային Ղարաբաղը հին հայկական երկրամաս է, որն իր դարավոր պատմության ընթացքում կոչվել է տարբեր անուններով: Ուրարտուական սեպագրերում այն հայտնի է Ուրտեխե, Ուրտեխենի անունով, որից էլ բխում է Արցախ ավանդական անվանումը: Անտիկ հունական հեղինակների աշխատություններում երկրամասը կրում էր Օրխիստենա անունը, որը հայկական Արցախի ձևափոխված արտահայտությունն էր: Վաղմիջնադարյան աղբյուրները արձանագրում են երկրամասի ևս երկու անուն, որոնք կապված են Ցավդեկի իշխանության վարչական կենտրոն Ցավդեկի և հայկական իշխանների կենտրոնատեղի հանդիսացող Խաչենի բերդի հետ: Այն, որ Արցախը վաղնջական ժամանակներից պատկանում էր Հայաստանին, մատնացույց են անում նաև անտիկ հեղինակներ Ստրաբոնը, Պլենիոս Ավագը, Պլուտարքոսը, Դիոնիս Կասիոսը և ուրիշներ: Ըստ նրանց տված տեղեկությունների, Քուռ գետով անցնում էր Հայաստանի սահմանը հարևան Ալբանիայի (Աղվանքի) հետ, մի պետություն, որ իրենից ներկայացնում էր կովկասյան բազմալեզու Լեռնային ցեղերի խառնակույտ, որոնք ավելի ուշ վերացան աշխարհի քարտեզից (Ալբանիա-Աղվանք կազմված ցեղերի սերունդներն են համարվում լեզգիները, ավարները, ուդիները և մի շարք այլ ժողովուրդներ): Արցախը հայկական լինելու իրողությունն են փաստում նաև երկրամասում պահպանված նախաքրիստոնեական շրջանի հուշարձանները: Մ.թ.ա. 4-րդ դարում Արցախը, ինչպես և հարևան Ուտիքի և Սյունիքի մարզերը, շարունակում էին մնալ Երվանդունիների հայկական թագավորության կազմում: Այդ երկրամասի մտնելը Տիգրան 2-րդի թագավորության կազմի մեջ (մ.թ.ա. 95թ.-55թ.) վկայում է նաև այստեղ Տիգրանակերտ քաղաքի հիմնադրման փաստը: 4-րդ դարը, ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի միասնական պատմության համար հիմնովին նոր ելակետ էր: 301 թվականին աշխարհում առաջինն այստեղ քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն: Եվ Արցախը, ինչպես որ Հայաստանի մյուս նահանգները, ապրում էր մշակույթի վերելք, մանավանդ` 405թ. հայկական գրերի գյուտից հետո: 5-րդ դարի սկզբին, հենց Արցախում` Ամարասի եկեղեցում, հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը բացեց առաջին հայկական դպրոցը: Համաձայն առկա հարուստ նյութերի, միջնադարյան պատմության մեջ Արցախը կոչվում է Հայաստանի թվով տասերորդ նահանգը: Այս մասին է վկայում բյուզանդացի կայսր Կոնստանտին Ծիրանածինի (913-915թթ.) հղած նամակը Արցախի մելիքություններից մեկի` Խաչենի Մելիքի անունով, որի մեջ հասցեն գրում է` ՙՀայաստան՚: Ինչպես Արևելյան Հայաստանի մյուս շրջանները, այնպես էլ Արցախն ուշ միջնադարում ընկավ շահական Պարսկաստանի տիրապետության տակ: Սակայն, այս պարագայում անգամ, նա կարողացավ պահպանել իր փաստացի ինքնիշխանությունը, ներառյալ` սեփական զորախմբերը, մելիքական դատարանը և այլն: 17-18-րդ դարերում Արցախի մելիքները նամակագրական կապեր ունեին ռուսական ցարերի հետ, որի արդյունքում, 18-րդ դարի երկրորդ կեսերին ռազմական դաշինք կնքվեց Ղարաբաղի և Ռուսաստանի միջև, սակայն այն շատ կարճ տևեց, բայց երևույթ էր, որը հետագայում իրեն զգացնել տվեց: 1813թ. Գյուլիստան գյուղի մոտ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև ստորագրվեց պայմանագիր, որի համաձայն Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև` Անդրկովկասի մի շարք տարածքներ, Պարսկաստանից անցան Ռուսաստանին: Երկրամասի պատմության մեջ սկիզբ առավ խաղաղ կյանքի շրջանը, որն ընդհանուր առմամբ տևեց մինչև 1917 թվականը` մինչև բոլշևիկյան հեղաշրջումը: 1918-1920 թթ. նորահայտ Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը բազմիցս փորձում էր իր իշխանության տակ առնել Լեռնային Ղարաբաղը: Այդ նկրտումները պայմանավորված էին ոչ միայն նախկինում գոյություն չունեցող պետականության տարածքն ընդարձակելու գործընթացով, այլև` Թուրքիայի ծավալապաշտական ցանկություններն իրականացնելու համար: Միաժամանակ դրան առավելապես նպաստեց բոլշևիկների բռնած... |
||||
|
||||