<<Ճանաչում ես հակառակորդին և ինքդ քեզ, հաղթանակը քոնն է: Ճանաչում ես ինքդ քեզ, իսկ նրան` ոչ, մեկ անգամ կհաղթես, իսկ հաջորդ անգամ` կպարտվես: Չես ճանաչում ոչ քեզ և ոչ էլ նրան` մշտապես տանուլ կտաս>>, - ազդարարում է արևելյան իմաստախոսությունը ու նաև սովորեցնում` ճանաչիր հակառակորդիդ… Չնայած երբևէ առանձնակի հավակնություն չեմ ունեցել հայտնվելու ադրբեջանական քարոզիչների դատարկաբանությունները մեկնաբանողի, կամ առավել ևս` դրանց հերքողի դերում, բայց և այնպես ժամանակ առ ժամանակ` անհրաժեշտությունից դրդված ստիպված եմ դիմելու այդ քայլին: Իսկ այսօրվա անդրադարձի առիթը Բաքվի կայք էջերում վերջերս տակավին տեղ գտած մի շարք անհիմն հրապարակումներն են: <<Ի`նչ է իրենից ներկայացնում Հայկական բանակը: Այն ավելի շատ նման է զինված գրոհայինների, քան կանոնավոր բանակի… Հայերը պետք է մի բան լավ հասկանան, պատերազմ սկսելու դեպքում, այս անգամ արդեն մարտական գործողությունները կծավալվեն Հայաստանի տարածքում…>> Այս բարբաջանքի հեղինակը Ադրբեջանի <<Պահեստի և պաշտոնաթող սպաների>> միավորյալ հասարակական կազմակրպության նախագահ Յաշար Ջաֆարլին է, որը չգիտես ինչու, իր հայրենակից մի շարք վայ քարոզիչների նման, վերջերս տակավին կորցրեց հոգեկան հավասարակշռությունը, երբ Հայոց բանակի ստեղծման հերթական տարեդարձի օրը ականջալուր եղավ հաղթանակած զինուժին հասցեգրված մեծարանքի խոսքերին: Իսկ ահա, ադրբեջանական բանակի մեկ այլ պաշտոնաթող գնդապետ-լեյտենանտ ոմն Ջաֆարով իր գործընկերոջ մուղամին ավելացնում է հետևյալ հնչերանգը. <<Ահա արդեն քանի օր է, հայկական կողմը գովասանքներ է շռայլում իր զինված ուժերի հասցեին, որը նրանց միամիտ կարծիքով, դարձել է ամենամարտունակը տարածաշրջանում, - ասում է Ջաֆարովը: - Հարկավոր է խոսքից անցնել գործի: Բանակին չի կարելի դատարկ տեղը գովաբանել… Եվ ասել, որ այսօր հայկական բանակն ուժեղ է ադրբեջանականից, պարզապես միամտություն է…>> ...
Սենոր Հասրաթյան
Բեռնավորել Ֆայլը
|